Գուգարքի տարածաշրջանային մաքսատան Բագրատաշենի մաքսակետում կատարվել են աշխատողների կրճատումներ: Կրճատված աշխատողները հիմնականում Նոյեմբերյանի եւ Ալավերդու տարածաշրջանի բնակիչներ են: 2 ամիս առաջ մաքսակետի աշխատողներին ծանուցումներ են տրվել հնարավոր կրճատումների մասին:
Մաքսակետից հայտնեցին, որ մաքսակետի աշխատակիցների մեծ մասը Երեւանի բնակիչներ են,ովքեր աշխատավայր ներկայանալու համար 220 կիլոմետրը հաղթահարում են իրենց ավտոմեքենաներով, տաքսիով կամ մաքսային ծառայության տրամադրած ավտոբուսով:
Հավելենք՝ 2017թ. մայիսի 27-ին ՊԵԿ-ին հարցում ենք ուղարկել Բագրատաշենի մաքսակետի գործունեության վերաբերյալ, սակայն ցայսօր պատասխան չենք ստացել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ