Երեկ առավոտյան՝ դատարան բերելուց առաջ, «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի մոտ խուզարկության ժամանակ արգելված իր են գտել: «Ա1+»-ի հետ զրույցում պաշտպան Արայիկ Պապիկյանը նշեց, որ դատարանից վերադառնալիս նրան ոչ թե խուց են տարել, այլ 5 օրով պատժախուց:
Պաշտպանը դեռ չի ուզում բարձրաձայնել, թե ինչ արգելված իրի մասին է խոսքը, քանի դեռ ՔԿՀ վարչությունն ինքը համարձակություն կունենա հրապարակել այդ մասին:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ա1+» ռադիոկայանի կայքում: