ՄԱԿ-ը կիսում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մտահոգությունները հայ-ադրբեջանական շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակի տեղակալ Ֆարհան Հաքի տարածած հաղորդագրության մեջ:
«Մենք կիսում ենք համանախագահների մտահոգությունները հրադադարի ռեժիմի վերջին խախտումների վերաբերյալ, որոնք հանգեցրել են շփման գծում ցավալի կորուստների: Մենք միանում ենք նրանց ուղերձին՝ զերծ մնալ հետագա սրացումից և քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու ուղղությամբ: Մենք նաև միանում ենք համանախագահներին՝ կոչ անելով կողմերին վերսկսել էական բանակցությունները՝ հիմնված բարեխղճության և քաղաքական կամքի վրա: ՄԱԿ-ը պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել այդ ջանքերին»,- ասվում է հայտարարության մեջ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ