Լեռնիկ Ալեքսանյանն ասում է՝ գյուղատնտեսություն ֆեոդալական «կարգեր» լինեն. Որոշ մեծահարուստներ հեկտարներով հողեր են գնում, ու գյուղացիների մոտ սոցիալական խնդիր է առաջանում:
«Վտանգ կա, որ գյուղատնտեսությունը նորից կմոնոպոլացվի»,-այսօր «Հայելի» ակումբում այսպիսի մտահոգություն հայտնեց ՀՀԿ անդամ, եւ նախկին պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը: Նա ասաց, որ վտանգը տեսնում է գյուղատնտեսության մակրոտնտեսության մեջ. «Ինչպիսի՞ն պիտի լինի մեր գյուղատնտեսության մակրոտնտեսության մեջ՝ պետք է լինեն 15-20 մարդու ֆեոդալական մեծ ընկերություննե՞ր, թե՞ պետք է լինեն ֆերմերային տնտեսություններ: Եվ այդ մասին կառավարության ծրագրում կա, որ գյուղատնտեսությունը չի սիրում մեծ ֆեոդալական հողատարածքներ: Կարող է դա տնտեսական ցուցանիշ բերի, բայց կա սոցիալական խնդիր, քանի որ հողերը կտոր-կտոր են, չպիտի գտնվի 2-3 մարդու ձեռքում: Դա պետք է լինի գյուղացիների ձեռքում»:
Պարոն Ալեքսանյանն ասաց, որ այսօր կարող է մի մեծահարուստ դրսից գա ու 5-10 հազար հեկտար հողեր վերցնի, ջերմոցներ հիմնի, տնտեսական աճին նպաստի, բայց այս դեպքում սոցիալական խնդիրներ կառաջանան՝ ե՛ւ գործազրկության, ե՛ւ արտագաղթի:
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ