2016թ. ապրիլին Ադրբեջանի հրետակոծությունից զգալի վնասված Արցախի Թալիշ գյուղում շուտով կմեկնարկեն նոր դպրոցի եւ մանկապարտեզի կառուցման աշխատանքները: Այս մասին Aravot.am-ին հայտնեց շինարարական ընկերության աշխատակազմի ղեկավար Արամ Աղաբեկյանը: Նա տեղեկացրեց, որ նախկին՝ ներկայում ավերված դպրոցն այլեւս շահագործման ենթակա չէ, այն հակառակորդի նշանառության ներքո է (այդ մասին՝ Aravot.am-ի առաջիկա հրապարակումներում):
Հիմա նաեւ գյուղապետարանի շենքն են հիմնովին վերակառուցում: «Նոր գյուղապետարանը կունենա բուժկետ, խաղասրահ: Շենքը վնասվել էր ապրիլյան դեպքերի ժամանակ՝ թշնամու հրետանու կողմից»,-նշեց Արամ Աղաբեկյանը:
Զուգահեռ կառուցվում է նաեւ Թալիշի հանդիսությունների սրահը. նախկինը եւս ռմբակոծվել էր հակառակորդի կողմից: Այն շուտով շահագործման կհանձնվի:
Հիշեցնենք, որ թալիշեցիների մի մասն այսօր բնակվում է Ալաշանում:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ