Այսօր «Հայելի» ակումբում կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանն ասաց, որ իշխող կուսակցության ջանքերով Հայաստանից արտագաղթի տեմպերը սարսափելի չափերի են հասել: Ասատրյանը նաեւ երկրում առկա մի շարք խնդիրների համար մեղադրեց ՀՀԿ-ին:
Ասուլիսին ներկա ՀՀԿ անդամ Լեռնիկ Ալեքսանյանն էլ հակադարձեց՝ «Հանրապետական կուսակցությունը շատ լավ կուսակցություն է: Ուրիշ բան, որ շատ պատեհապաշտներ մտել են Հանրապետական կուսակցություն եւ փորձում են փոխել կուսակցության ուղին»:
Անդրադառնալով կառավարության ծրագրին` ասաց, որ շատ բան կախված է հասարակությունից. «Մեր վերին էշելոնում ես գիտեմ մարդիկ, որոնք ուզում են փոփոխություններ անել, ներքին էշելոնում մարզերում, գյուղերում, պետություն են ներկայացնում հազարավոր մարդիկ՝ էն հարկային տեսուչը, կադաստրի, բանկի աշխատողը: Ես ինքս վերջին շրջանում շատ եմ շփվում էդ ներքին օղակի հետ, տեսնում եմ՝ շատերը մեծ-մեծ խոսում են, Ղարաբաղ են գնում կամուֆլյաժ հագնելով, բայց էդ նույն զինվորի հորը, էդ նույն զինվորին վատ են վերաբերվում իրենց սենյակներում, դա կլինի հարկային տեսուչը, դա կլինի կադաստրի աշխատողը: Այո, ներքին օղակներում մաքրման պրոցես պետք է գնա»:
Ալեքսանյանն ասաց, որ այս երկիրը պետք է ղեկավարեն պարկեշտ մարդիկ՝ սկսած ներքին օղակներից:
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ