Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սամվել Գասպարյանը Տոկիոյում երկրորդ բրոնզե մեդալը բերեց Հայաստանին

Հունիս 22,2017 15:25

Տոկիոյում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում հայաստանցի 105 կգ քաշային Սամվել Գասպարյանը մեծ բրոնզե եւ փոքր արծաթե մեդալ նվաճեց:

Հայ մարզիկը հավակնում էր չեմպիոնական ոսկուն, սակայն նրան խանգարեց մեկնարկային լարվածությունը: Պոկում վարժությունում նա կատարեց մեկ արդյունավետ մոտեցում՝ 160 կգ, որը վեցերորդ արդյունքն էր:

Սամվելը համեմատաբար հաջող հանդես եկավ հրում վարժությունում՝ նախ գլխավերեւում պահելով 200, ապա՝ 205 կգ ծանրաձողը (փոքր արծաթ): Վերջին մոտեցումում, եթե մեր ծանրորդը բարձրացներ 210 կգ-ն, կշրջանցեր բոլոր մրցակիցներին: Սակայն այսօր դա չստացվեց:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930