Լրահոս
Օրվա լրահոսը

Չեխիայի դեսպանի արձագանքը՝ Սվիտալսկուն քննադատած պաշտոնյաների հայտարարություններին

Հունիս 22,2017 15:17

Չեխիայի դեսպան Պյոտր Միկիսկան ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկու հայտարարությունը չի համարում միջամտություն Հայաստանի ներքին գործերին:

«Կարծում եմ, որ որոշ հայտարարություններ ու որոշ պաշտոնյաների մոտեցումներ չափազանցության արդյունք են: Հենց Հայաստանի կառավարությունն է միջազգային դոնոր կազմակերպություններից խնդրել աջակցել ընտրական գործընթացում տեխնիկական մասին… եթե դիտորդական առաքելությունը եկել է եզրահանգման, որ որոշ բաներ համատեղելի չեն ընտրությունների հետ, ես չեմ տեսնում պատճառ, որի համար Սվիտալսկին չէր կարող արտահայտել իր կարծիքը»,- այսօր Մամուլի ազգային ակումբում ասաց դեսպանը՝ նշելով, որ Չեխիան էլ է ընտրություններին աջակցել Հայաստանում դիտորդական առաքելությանը:

Անդրադառնալով հայ-չեխական քաղաքական հարաբերություններին՝ դեսպանն ասաց, որ երկկողմանի հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, հետո տեղեկացրեց, որ այս տարվա աշնանը Հայաստան կայցելի Չեխիայի խորհրդարանի խոսնակը. «Հաջորդ ամիս Պրահայում կընդունենք ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին, հուլիսին Չեխիա կայցելի նաեւ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը»:

Հիշեցնենք, որ Պյոտր Սվիտալսկին շաբաթներ առաջ քննադատել էր Հայաստանում անցկացված ընտրությունները, ինչը ՀՀԿ-ական պաշտոնյաների կողմից արժանացել էր սուր հակադարձումների:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930