Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչպես ՀՀԿ-ին է դժվար այստեղ իշխանություն պահել 10.000 դրամով, այնպես էլ Ալիեւի համար է դժվար». Արամ Սարգսյան (Տեսանյութ)

Հունիս 22,2017 14:10

«Հայկական կողմի դիրքերը չեն հավասարեցվում Ադրբեջանի հետ: Նկատենք, որ հայտարարության մեջ ազատագրված տարածքները «օկուպացված» չեն համարվում, ինչը շատ դրական է մեզ համար: Չեմ կարող ասել, որ սա ՀՀ իշխանությունների աշխատանքի արդյունքն է: Սա Ադրբեջանի իշխանությունների անհեթեթ աշխատանքի հետեւանքն է»,-խորհրդարանում այսօր Aravot.am-ի եւ Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ տարածաշրջանային այցն ամփոփող հայտարարությանը, ասաց «ԵԼՔ» դաշինքի պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը:

Aravot.am-ի հարցին ի պատասխան, թե որո՞նք են Ադրբեջանի համար սահմանին տեղային սրացումների դիմելու պատճառներն ու գործոնները, Արամ Սարգսյանը նշեց. «Տնտեսական իրավիճակից մինչեւ կլանային սրացումներ…հավատացեք՝ ինչպես ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին է դժվար այստեղ իշխանություն պահել տասը հազար դրամներով, այնպես էլ բռնապետական Ադրբեջանի նախագահ Ալիեւի համար է դժվար եւ անհամեմատ ավելի դժվար…Այնտեղ ոչ միայն այդ 10 հազար դրամը չեն տալիս, այլեւ ուզողին կալանավորում են: Սա թող ՀՀԿ-ն ձեռքբերում չհամարի եւ իրեն չհամեմատի Ադրբեջանի հետ, բայց այնտեղ այդ վիճակն է՝ անգամ բանկեր են փակվում…»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930