ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ իր ելույթում «պաշտոնացավ» որակեց «Ելքի» հարցադրումները, թե 2018-ին ով է լինելու վարչապետը. «Ցավում եմ, որ մենք որոշակի ժամանակ վատնեցինք՝ պաշտոնացավն այստեղ բուժելու կամ ավելի խորացնելու համար: Ես, լինելով ԱԺ նախագահ, ունեմ մարդիկ, որ ժողովրդի անվտանգությունը, բարեկեցությունը թողնելով մի կողմ՝ երազում ե ն, թե ովքեր ինչ պաշտոն են գրավելու: Հավանաբար ինձ էլ կարող էին հարց տալ, թե պարոն Բաբլոյան, արդյո՞ք 2018-ին դուք լինելո՞ւ եք ԱԺ նախագահ, թե՞ ոչ: Ես լինելու եմ իմ ժողովրդի ծառան եւ կանեմ այն, ինչ արել եմ մինչեւ հիմա, այնտեղ, որտեղ կլինեմ պիտանի, այնտեղ էլ կաշխատեմ: Այս ծրագիրը մեր կուսակցության եւ մեր առաջնորդի՝ Սերժ Սարգսյանի ծրագիրն է եւ 2018-ին նա կլինի նույնպես մեր առաջնորդը, դա ամենամեծ պաշտոնն է՝ մեծամասնության համար»:
Բաբլոյանի այս խոսքերը ՀՀԿ-ականները ծափերով ողջունեցին:
ԱԺ նախագահը ողջունեց, որ առաջին անգամ երկրի վարչապետը ԱԺ-ում ներկա է՝ կառավարության ծրագրի ողջ քննարկման ժամանակ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ