Հանրապետության տարածքում`
Հունիսի 23-24-ի երեկոյան ժամերին հյուսիսային առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ: Հունիսի 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 23-26-ը կբարձրանա 5-6 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Հունիսի 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի հունիսի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 39.20C (1998 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 10.40C (1995 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 22.90C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերում դիտվել է փոփոխական ռեժիմ:
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի հաղորդագրություն