ԱԺ-ում այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն անդրադարձավ հարցին, թե գործարարությամբ ՀՀԿ-ական Սամվել Ալեքսանյանն օրենք չի՞ խախտում: «Վստահեցնում եմ Ձեզ՝ սեփականատերը Սամվել Ալեքսանյանի աղջիկն է»,-ասաց նա:
Նշենք, որ խոսքը «Ալեքս տեքստիլ» ընկերության մանկական հագուստի նորաբաց արտադրամասի մասին է: Կարայանը նշեց, որ արտադրամասի բացմանը վարչապետին ոչ թե Սամվել Ալեքսանյանն է ուղեկցել, այլ նրա աղջիկը:
Կարայանը միաժամանակ նշեց, որ Սամվել Ալեքսանյանը եւս այդտեղ էր, քանի որ խոսքն իր աղջկան պատկանող արտադրամասի բացման մասին է:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ