Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրեյ Էպիֆանցեւ. Ի՞նչ կարող է անել Բաքուն, դրեք ձեզ նրանց տեղը. «168 ժամ»

Հունիս 22,2017 11:30

Հարցազրույց ռուսաստանցի քաղաքական գործիչ, Կովկասի հարցերով փորձագետ, «Alte et Certe» վերլուծական կենտրոնի ղեկավար Անդրեյ Էպիֆանցեւի հետ

–  Բաքվում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները մտահոգություն են հայտնել հրադադարի խախտման վերջին դեպքերի և դրանց հետևանքով՝ շփման գծում զոհերի կապակցությամբ։ Նրանք կոչ են արել Ադրբեջանի ղեկավարությանը՝ խուսափել իրադրության հետագա սրացումից։ Ի՞նչ եք կարծում՝ Բաքուն կանսա՞ այդ կոչին։

– Ո՛չ իհարկե։ Դրեք ձեզ Բաքվի տեղը։ Բանակցությունները դադարեցվել են, քանի որ դրանք ոչ մի տեղ չեն տանում, կողմերն իրական փոխզիջումների պատրաստ չեն։

Ի՞նչ կարող է անել Բաքուն, դրեք ձեզ նրանց տեղը։ Բացի այդ սադրանքներից, հարցը թեժ պահելու փորձերից, ի՞նչ կարող է անել։ Այդ սադրանքների միջոցով Բաքուն միջազգային հանրությանն ու Երևանին ցույց է տալիս, որ խնդիրը լուծված չէ։ Երևանն ասում է, որ խնդիրը լուծված է, և հարցը փակված է, իսկ Բաքուն ասում է՝ ոչ, լուծված չէ և փակված չէ։ Դրա համար այլ միջոց նա չունի: Կա՛մ մեծ պատերազմ պետք է լինի, որի համար ներկայումս պայմանները բարենպաստ չեն, և գուցե դա միակ պատճառն է, որ մեծ պատերազմ դեռ չի սկսվել, կա՛մ…

Այնպես որ՝ Ադրբեջանի իշխանությունը սեփական հանրությանը պետք է ցույց տա, որ Ղարաբաղից չի հրաժարվել, հիշում է և պատրաստ է։

Եվ այն, ինչ դուք եք ասում, կամ համանախագահներն են ասել՝ դադարեցնել սադրանքները, դա, ըստ էության, կնշանակի՝ լիակատար համաձայնություն Երևանի պայմանների հետ։ Իհարկե, նրանք դրան երբեք չեն գնա:

Գայանե ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930