ՕՐՕ դաշինքի ռեյտինգային ընտրակարգով ընտրություններին մասնակցած ԱԼՄ հեռուստաընկերության նախկին սեփականատեր, Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանն ասաց, որ չի ուզում զբաղվել քաղաքականությամբ:
Պարզվեց նաեւ, որ ԱԺ ընտրություններից հետո Կարապետիչը չի հանդիպել ՕՐՕ դաշինքի առաջնորդների հետ։
Հարցին, թե ինչով է զբաղվում, կարճ կապեց. «Ես թոշակառու մարդ եմ»։
«Ժամանակին բավականին պոպուլյար էիք, տարբեր խավերի մարդկանց, երեխաներին հրավիրում էիք Ձեր ղեկավարած հեռուստաընկերություն, նրանց դրսեւորվելու հնարավորություն էիք ընձեռում…»,- հիշեցրինք նրան։
«Անցած լինի»,- հարցը դեռ չավարտած՝ արձագանքեց մեր զրուցակիցը։
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում