«Բան ու գործ չունե՞ք, հորս արեւ…»,-ԱԺ-ում այսօր լրագրողների՝ «ձեր ընկերությանը պատկանող ընկերությունում ստուգումնե՞ր են» հարցին այսպես արձագանքեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արկադի Համբարձումյանը(Դերժավայի Արկադի):
Թեեւ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հայտարարեց, որ ստուգումներ է սկսել նրան պատկանող «Սլավ գրուպ» ընկերությունում, պատգամավորն ասաց, որ «տենց բան չկա»:
Հիշեցնենք՝ սոցիալական ցանցերում տեղեկություն էր տարածվել նաեւ, որ «Սլավ գրուպ» ընկերության ներմուծած «Nutricia Nutrilon» մանկական կերն արտադրվել է Ադրբեջանում: Այս առիթով էլ պատգամավորը նշեց. «Ասում եմ՝ չկա նման բան… Առեք՝ տեսեք, ապտեկայում դրածա»:
«Իսկ կարելի՞ է, որ պատգամավորը լինի գործարար» հարցին էլ Համբարձումյան այսպես արձագանքեց. «Բայց ես ասում եմ որ գործարա՞ր եմ, ես իմ բիզնեսը տվել եմ հավատարմագրման…»:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ