Լրահոս
Օրվա լրահոսը

Պտղավանի վարչական ղեկավար. Տարիքով մարդիկ էլ չեն հիշում, որ այս տարածքում այդպիսի խայտառակ վիճակ եղած լինի. «Հայկական ժամանակ»

Հունիս 22,2017 11:16

Հունիսի 20-ին ուժգին քամին, սելավը, փոթորիկն ու կարկուտը բավական մեծ ավերածություններ են գործել Տավուշի մարզի մի շարք համայնքներում, որոնց թվում է Այրում համայնքի կազմում ընդգրկված Պտղավան բնակավայրը։

Պտղավանի վարչական ղեկավար Ռաֆիկ Օհանյանը ներկայացրեց, թե ինչպիսի հուսահատության ու անելանելի վիճակում են հայտնվել գյուղացիները, որոնց մի մասը ոչ միայն բերքից է զրկվել, այլեւ կանգնել է գլխավերևում ծածկ ունենալու խնդրի առաջ։

«Տարիքով մարդիկ էլ չեն հիշում, որ այս տարածքում այդպիսի խայտառակ վիճակ եղած լինի։ Մի 45 ընտանիքին պատկանող սեփականության ու բնակարանների տանիքներից 5-6, տեղ կա 10 շիֆեր պոկել, թափել է գետնին։ Մի հոգու ջերմոցը ավերակ է արել, գցել հարեւանի տարածքը՝ մեջի կուլտուրաներն էլ հետը։ Ոչ մի բանի պիտանի չէ»,- ասաց նա։

Գյուղի երկու թաղամաս՝ տարածքի մոտ 20 տոկոսը, հոսանքազրկված է, քամու եւ փոթորկի պատճառով հենասյուները ծռվել են, հոսանքալարերը՝ կտրատվել։ Բնակավայրում սպասում էին համապատասխան մասնագետներին՝ էներգամատակարարումը վերականգնելու համար։ Այստեղ նաեւ Ինտերնետն է անհետացել։

Պտղավանում բնությունն իր վրդովմունքը երկու փուլով է արտահայտել՝ ժամը 14-ից հետո։

«Մոտավորապես 15-20 րոպե շատ ուժեղ քամի, փոթորիկ, սելավ, անձրեւ, կարկուտ էր, հետո՝ էլի մոտ 15 րոպե, շարունակվեց մի քիչ թեթեւ, ընդմիջումներով։ Այգիներում 10-15 ծառ տորնադոյի պես պոկել, շպրտել է մի ահագին հեռու։ Այդ մեծ՝ 30-40 տարվա ծառերից բացի, նաեւ նորատունկ այգիներ կան, որ 5-6 տարեկան են, բերքը վրան արմատախիլ է արել, շպրտել»,- պատմեց Ռաֆիկ Օհանյանը։

Աննա ԶԱԽԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930