Լրահոս
Օրվա լրահոսը

2018-ին վարչապետի պաշտոնը թողնելու մասին՝ չեն կարող բացասական ազդեցություն չունենալ տրամադրությունների վրա. «168 ժամ»

Հունիս 22,2017 10:59

Կարեն Կարապետյանի նշանակմամբ հասարակության մոտ լավատեսական սպասումներ ձևավորվեցին։ Տարբեր հարցումների համաձայն՝ վերաբերմունքը նոր վարչապետի նկատմամբ բավականին դրական էր։ Դա անուղղակիորեն երևում էր նաև սոցցանցերում՝ բացասական բնույթի գրառումներն ու մեկնաբանությունները բավականին քիչ էին։ Կարճ ասած, Կարեն Կարապետյանը գործունեությունը սկսեց վստահության մեծ պաշարով։

Նոր հարցումներ առայժմ չեն հրապարակվել։ Սակայն անգամ սիրողական մակարդակով կարելի է նկատել, որ վերաբերմունքը նախկինը չէ։ Իհարկե, սա բացատրելի է։ Նախ՝ ցանկացած հասարակության մեջ ցանկացած ղեկավարի նկատմամբ ոգևորությունը բավականին շուտ է մարում։

Երկրորդ՝ ինչպես նախկինում նշել ենք, Կարեն Կարապետյանի նշանակմամբ հասարակության որոշ շերտերի մոտ ձևավորվեցին արագ փոփոխությունների չափազանցված սպասումներ, որոնք չարդարացան։

Եվ երրորդ՝ վերջին շրջանում անընդհատ շրջանառվող խոսակցությունները Կարեն Կարապետյանի հնարավոր հրաժարականի կամ 2018-ին վարչապետի պաշտոնը թողնելու մասին՝ չեն կարող բացասական ազդեցություն չունենալ տրամադրությունների վրա։

Բացի այդ, ԱԺ ընտրություններն այս անգամ էլ անցան մասշտաբային ընտրակաշառքներով, խորհրդարանում հայտնվեցին օլիգարխիայի ներկայացուցիչները, կառավարության կազմը փոփոխություն չկրեց, և այլն։

Ի դեպ, տրամադրության փոփոխություն նկատվում է հենց իր՝ վարչապետի մոտ։ Որքան էլ նա փորձում է հայտարարել, որ նման բան չկա, անգամ խոսելու տոնից և դեմքի արտահայտությունից ակնհայտորեն երևում է, որ նախկին «դրայվը չկա»։ Եվ, ինչպես Կարեն Կարապետյանի կողմից մի քանի անգամ պատմված անեկդոտում է ասվում՝ նման տրամադրությամբ դժվար թե «փիղը ծախվի»։

Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930