Խարկովում շարունակվում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը:
Հայաստանի հավաքականից ռինգում մնացել է միայն 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, որը պայքարելու է եզրափակիչ մտնելու համար:
Իսկ նախորդ օրը 60 կգ քաշային կարգում Կարեն Տոնականյանին (նկարում) չհաջողվեց հաղթահարել քառորդ եզրափակչի արգելքը եւ իր համար առնվազն բրոնզե մեդալ ապահովել:
Հովհաննես Բաչկովը նախավերջին մենամարտն անցկացնելու է վաղը՝ լեհ բռնցքամարտիկի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ