Լրահոս
Օրվա լրահոսը

Բացառեք այս 4 վատ սովորությունները եւ ունեցեք թարմ մաշկ

Հունիս 22,2017 13:00

Շատերին հայտնի է, որ դեմքի մաշկը, հատկապես աչքերի շրջանը, շատ նուրբ է, թե ի՞նչ անել ծերությունը դանդաղեցնելու համար, գրեթե բոլորին է անհանգստացնում:

Թառամած մաշկը ավելի երիտասարդ եւ թարմ երեւալու համար, նախ պետք է հիշել այն վնասակար գործոնները, որոնք նպաստում են կնճիռների գոյացմանը:

1. Սնվելու ձեւից կախված՝ կնճռոտման գործընթացները կարող են դանդաղել կամ արագանալ: Շատ տաք կամ սառը, կծու, աղի կամ թթու ուտելիքները, ինչպես նաեւ ծխելը եւ ալկոհոլը չարաշահելը ժամանակից շուտ թառամեցնում են մաշկը:

2. Ֆիզիկական եւ հոգեկան լարվածությունը եւս նպաստում է կնճիռների առաջացմանը:

3. Մարսողական համակարգի բոլոր տեսակի հիվանդությունները եւս մեծ ներգործություն են ունենում մաշկի որակի վրա:

4. Կարճատեսություն ունեցողները, որոնք ամաչում են ակնոց կրել, հաճախ աչքի անկյուններում ունենում են բարակ կնճիռներ: Վատ լուսավորության, արեւի ճառագայթների տակ եւս չի թույլատրվում աչքերը լարելով որեւէ բան կարդալ: Այդ ժամանակ աչքերի հաճախ կկոցման հետեւանքով առաջանում են կնճիռներ:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ օրաթերթ»
21.06.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930