Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատ Զուրաբյան. «Պյոտր Սվիտալսկին իրականությունն է արձանագրել». (Տեսանյութ)

Հունիս 21,2017 22:22

«Պարոն Սվիտալսկին, արձանագրել է այն, ինչ-որ, փաստորեն,  կա Հայաստանում: Նա արձանագրել է, որ վստահության պակաս կա ընտրական գործընթացների նկատմամբ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանն`անդրադառնալով Պյոտր Սվիտալսկի- ՀՀ իշխանություններ վերջին օրերի «փոխհրաձգությանը»:

Այս ամենի պատճառը, ըստ մեր զրուցակցի, այն է, որ մեր իշխանությունները համոզված են`փայլուն ընտրություններ են կազմակերպել եւ այն, որ հետընտրական գործընթացներ չեն եղել, նրանց համոզում է դրանում: Ուստի, ըստ ընդդիմադիր պատգամավորի.  «մարդիկ վիրավորվել են, որ ինչ-որ մի արտահայտություն ստվերում է իրենց անցկացրած, իրենց գնահատականով լավ ընտրությունները»:

Հիշեցնենք, ամեն ինչ սկսվեց նրանից, որ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը հայտարարեց`ԿԸՀ-ի կազմը փոփոխության կարիք ունի`այդ կառույցի նկատմամբ ՀՀ քաղաքացիների անվստահության պատճառով: Ի հակադարձումն, իշխանական շրջանակներից դեսպանի`ՀՀ-ի ներքին գործերին միջամտելու փորձի մասին խոսեցին, ԿԸՀ նախագահն էլ դեսպանին հորդորեց`ազնիվ լինել եւ գույները չխտացնել:

Հետեւեց դեսպանի պատասխանը. «Ես չեմ հաղորդել եւ չեմ հաղորդի ուղերձներ իշխանավորներին՝ հանրային հայտարարությունների միջոցով: Մենք շատ լավ աշխատանքային հարաբերություններ ունենք, հաղորդակցման լավ միջոցներ ունենք, եւ ես գնահատում եմ դա»: Թեման այսօր կրկին քննարկվում էր: «Օգնություն տալ, չի նշանակում անընդհատ դիտողություն անել»,- ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը`հակադարձելով դեսպանի այն դիտարկումներին, որ ընտրական գործընթացները բարեփոխելու համար անհրաժեշտ ֆինանսները ԵՄ-ն է տրամադրել:

«Այստեղ տեղին էր մի քիչ ավելի մեղմ մոտեցում դրսեւորել. թե պարոն Սվիտալսկու, թե ՀՀ իշխանությունների, թե քաղաքական գործունեությամբ զբաղվող անհատների պարտքն է հետեւողականորեն եւ մշտապես բարելավել ընտրական գործընթացների կազմակերպումը: Կարծում եմ, որ ցանկացած տեսակետ պետք է հաշվի առնվի, ոչ թե ընդդիմանալ, այն էլ այն ձեւով, ինչպես տեղի ունեցավ մեզ մոտ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արարատ Զուրաբյանը`հավելելով, որ ինքն այս ամենու արտառոց բան չի տեսնում: Կարծում է, քաղաքական գործընթացներն այդքան էլ բուռն չեն, ինչպես փորձում է ներկայացնել մամուլը:

Արդյոք ԵՄ դեսպանն իր հայտարարություններով միջամտում էր ՀՀ-ի ներքին գործերին:

Մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930