Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուսաստանի զինվորների կողմից նոր գրավված տեղերից հայերը փախչում են». aliq.ge

Հունիս 21,2017 22:45

Ստորև ներկայացնում ենք «Հայոց ցեղասպանությունը վրաց պարբերական մամուլում 1914-1918 թթ» գրքի հերթական` 18-րդ հատվածը: Այս մասում ներկայացնում ենք «Վրաստան» եւ «Ժողովրդական թերթիկ» վրացալեզու պարբերականներում, 1916 թվականի փետրվար-մարտ ամիսներին հրապարակված հոդվածների հայերեն տարբերակները:

Վրաստան 1916/02/14 #35

Հայերի կյանքը

Մոսկվայի հայկական հանձնաժողովը հեռագրով հարց է ուղղել քաղաքների միության հոգաբարձու Խատիսովին․ ցանկանում է տեղեկանալ Արզրումից, Մուշից և Խնուսից փախուստի դիմած հայերի թվաքանակի ու ընդհանուր վիճակի մասին, որպեսզի օգնություն ցուցաբերի: «Հորիզոն»-ը հեռագիր է ստացել. Արզրումում հայերը մեծ թվով սեփականություն են թողել և անհրաժեշտ է տղամարդկանց ուղարկել, որպեսզի տիրություն անեն:

Վրաստան 1916/02/17 #37

Հայերի կյանքը

Բաթումիից «Հորիզոն»-ին տեղեկացնում են, որ այս օրերին Արխավի շրջանից բերել են 15 մահմեդական հայի: Հայկական կենտրոնական հանձնաժողովը վերջին նիստի ժամանակ որոշում է կայացրել՝ օգնել Արզրումի կողմերում մնացած հայերին, նրանց համար հավաքել տաք հագուստ և սնունդ:

Վրաստան 1916/02/19 #39

Հայերի կյանքը

Արզրումի գրավումից հետո Թբիլիսիում գտնվող աքսորվածները մարտունակ են և ասում են, որ պատրաստ են հայրենիք վերադառնալ: Նույնիսկ մի քանի խումբ է ուղարկվել: Օդեսայի քաղաքապետը հայկական «Պատերազմը և հայերը» ամսագրի հրատարակչության թույլտվություն է տվել: Մոսկվայի հայկական հանձնաժողովն Արզրումի հայերի վիճակը պարզելու համար մարդ է ուղարկել:

Վրաստան 1916/02/21 340

Հայերի կյանքը

Ժնևից «Մշակ»-ին տեղեկացնում են, որ Ժնևում աքսորված հայերի համար հավաքվել է 10 հազար ֆրանկ, որից 2 հազարն ուղարկել են կաթողիկոսին` Ուրմիայի փախստականների համար: Արզրումից «Հորիզոն»-ին տեղեկացնում են. քաղաքում մնացել է 20 հայ աղքատ ընտանիք և շատ երեխաներ: Խանութներն ու կրպակները կողոպտված են՝ հիմնականում պարսիկների կողմից: Թեմական տունն այրվել է: Մնացած հայերն ասում են, որ 10 ամիս առաջ հայերին վերաբնակեցրել են Արզրումից:

Վրաստան 1916/02/25 #43

Աքսորված հայերը

Հայ հասարակական հիմնարկները տեղեկություններ են ստանում, որ Ռուսաստանի զինվորների կողմից նոր գրավված տեղերից հայերը փախչում են: Նման շատ փախստականներ են եկել Ալաշկերտ:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «aliq.ge»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930