Ջերմուկ առողջարանային քաղաքում այսօր մեկնարկել է գրոսմայստեր Կարեն Ասրյանի 10-րդ միջազգային հուշամրցաշարը, որին մասնակցում է 90 շախմատիստ, 23-ը՝ գրոսմայստեր:
Առաջին տուրում գրանցվել են մի շարք անակնկալ արդյունքներ, որոնցում տիտղոսակիրները չեն կարողացել սպասված հաղթական միավոր վաստակել: Ընդհանուր առմամբ հաղթանակ տոնել է 41 շախմատիստ, որից 24-ը ներկայացնում է Հայաստանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ chessfed.am-ի