Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրախորհրդարանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման կոչ է արել

Հունիս 21,2017 21:50

Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը ողջունել է Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի ընդունած բանաձևը Թուրքիայի վերաբերյալ:

Բանաձևն ընդունվել է 51 կողմ, 3 դեմ ձայներով, 14 պատգամավոր ձեռնպահ է մնացել: Վերջնական քվեարկությունը նախատեսվում է հուլիսին Ստրասբուրգի լիագումար նիստում:

Կոմիտեի պատգամավորները, մասնավորապես, դատապարտել են Թուրքիայի նախագահին և նրա միապետական ռեժիմը, որը բևեռացրել է թուրք հասարակությանը և երես թեքել իր հարևաններից ու դաշնակիցներից: Էրդողանին և նրա կուսակցությանն ուղղված հիմնական ուղերձն այն է, որ Թուրքիայի հետ անդամակցության բանակցությունները կդադարեցվեն, եթե այդ երկրի իշխանությունները նույն կերպ շարունակեն:

Բանաձևի ուղղումներից մեկում պատգամավորները կոչ են անում Թուրքիային և Հայաստանին աշխատանքներ տանել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ և նշում, որ հայ-թուրքական սահմանի բացումը կարող է հանգեցնել հարաբերությունների կարգավորման:

«Այսօրվա քվեարկությունը անակնկալ չէր մեզ համար, և մենք ուրախ ենք տեսնել, որ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը միավորվել է՝ պաշտպանելու Թուրքիայում մարդու համընդհանուր իրավունքների արժեքները և դատապարտելու Թուրքիայի նախագահ Էրդողանի ներքին և արտաքին ապակառուցողական քաղաքականությունը»,- ասել է Հայ դատի հանձնախմբի ղեկավար Գասպար Կարապետյանը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930