Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական գաղտնիքի հետ առնչվողների հավելյալ «հացը կտրում են»

Հունիս 21,2017 20:30

Կառավարության հունիսի 23-ի նիստի օրակարգում է ընդգրկված «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծը: Այս փոփոխությամբ առաջարկվում է պետական եւ ծառայողական գաղտնիքի հետ առնչվող պետական պաշտոնյաններին հատկացվող որոշակի արտոնությունները վերացնել:

«Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքներ կատարող քաղաքացիների եւ այդպիսի գաղտնիքի պաշտպանության կառուցվածքային ստորաբաժանումների աշխատակիցների համար «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով տրամադրվող արտոնությունների հետ կապված դրույթը»,-գրված է նախագծում:

Ներկայումս, ինչպես նշված է նախագծում, Հայաստանի օրենսդրությամբ սահմանված է, որ պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններին առնչվելու համար պետական պաշտոն զբաղեցնող անձանց տրվում է հավելումներ, լրացուցիչ վարձատրություն:

Նախագծի հիմնավորման մեջ նաեւ գրված է. «Հանրապետական գործադիր մարմիններից ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացված տեղեկատվության՝ պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների օգտագործման եւ պաշտպանության համար տրված հավելումների գումարը 2015 թվականին կազմել է 69.4 միլիոն դրամ, իսկ 2016 թվականի 1-ին կիսամյակում՝ 32 միլիոն դրամ: Ելնելով վերոգրյալից՝ օրենքի նախագծի ընդունումը, այլ հավասար պայմաններում կհանգեցնի ՀՀ պետական բյուջեի ծախսերի տնտեսման»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930