Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրիայի խորհրդարանի նախագահը բարձր է գնահատում Հայաստանի հետ բարձր մակարդակի հարաբերությունները

Հունիս 21,2017 19:50

Հունիսի 21-ին Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը հանդիպեց Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի նախագահ Հադիա Աբբասի հետ: Հանդիպմանը ներկա էին Սիրիայի խորհրդարանի Սիրիա-հայկական խորհրդարանական բարեկամության խմբի անդամները՝ նախագահ Նորա Արիսյանի գլխավորությամբ:

Ողջունելով դեսպանին՝ Հադիա Աբբասը նշեց, որ բարձր է գնահատում երկու պետությունների միջև քառորդ դար առաջ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր գոյություն ունեցող բարձր մակարդակի հարաբերությունները և Սիրիայում ՀՀ դեսպանության մեծ ավանդը երկկողմ համագործակցության ամրապնդման և խորացման գործում:

Սիրիայի խորհրդարանի նախագահն ընդգծեց, որ հայ-սիրիական հարաբերութուններում կարևոր մաս է կազմում խորհրդարանական ձևաչափը` այդ համատեքստում ընդգծելով օրենսդիր մարմինների բարեկամական խմբերի փոխգործակցության կարևորությունը:

Դեսպան Փոլադյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց Ժողովրդական ժողովի նախագահին և պատգամավորներին ջերմ ընդունելության համար: Նա նշեց, որ հայ-սիրիական հարաբերություններն ունեն դարերի պատմություն և կարող են բնութագրվել որպես եղբայրական: Սիրիայում Հայաստանի դեսպանը հավելեց, որ երախտապարտ հայ ժողովուրդը երբեք չի մոռանա իր պատմության ամենաօրհասական շրջանում՝ Հայոց ցեղասպանության տարիներին, և հետագայում բռնագաղթած հայերի նկատմամբ սիրիացի ժողովրդի ցուցաբերած հոգատարությունը:

Դեսպանն առանձնահատուկ ընդգծեց նաև 1988թ. Սպիտակի երկրաշարժից տուժածներին և 1990-ականներին տնտեսական և էներգետիկ ճգնաժամը հաղթահարելու նպատակով բարեկամ Սիրիայի կողմից տրամադրված օժանդակությունը ՝ հավելելով, որ արդի դժվարին ժամանակաշրջանում Հայաստանն, իր հերթին, փորձում է իր ուժերի ներածին չափով օգնության ձեռք մեկնել սիրիացի ժողովրդին:

Դեսպան Փոլադյանը զրուցակիցներին տեղեկացրեց, որ այսօր մեկնարկել է սիրիական «Աջնիհաթ աշ-Շամ» ավիաընկերության Երևան-Դամասկոս կանոնավոր ուղիղ չվերթը, ինչը զգալիորեն կդյուրացնի երկու երկրների միջև հաղորդակցությունը և լրացուցիչ խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների զարգացման համար:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930