ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ «Ելք» դաշինքի պատգամավորների կողմից հարցադրումներ էին հնչում, թե Կարեն Կարապետյանը 2018-ի ապրիլից հետո լինելո՞ւ է վարչապետ, թե՞ ոչ:
Արարատ Միրզոյանն իր տպավորությունն ասաց, որ ՀՀԿ-ն վարչապետի թափուր պաշտոնի համար կարծես մրցույթ է հայտարարել՝ ասելով, որ նախապատվությունը կտրվի վերջին 10 տարիներին նախագահի պաշտոնում փորձ ունեցողին:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն իր ելույթում պատասխանեց Կարեն Կարապետյանի՝ վարչապետի պաշտոնում պաշտոնավարման հարցին. «Քանի որ իմ ընդդիմադիր գործընկերներին շատ է հետաքրքրում 2018-ից հետո իշխանության ճակատագիրը, պետք է ասեմ, որ մենք այլեւս խորհրդարանական հանրապետություն ենք եւ 2017-ին ժողովրդի մեծամասնությունն իր վստահության քվեն տվել է քաղաքական կոալիցիոն ուժերին՝ ՀՀԿ-ին՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, եւ ՀՅԴ-ին։ Հետեւաբար, անկախ նրանից, թե 2018-ից հետո ով կլինի վարչապետ, անկախ վարչապետի անձից, դուք ասում եք, թե ում հետ պետք է գործ ունենանք, գործ կունենաք մեր կուսակցության հետ՝ նախագահ Սարգսյանի գլխավորությամբ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ