ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը հերքում է ազատամարտիկ Սարգիս Հացպանյանի տարածած տեղեկությունները, թե «ՀՀԿ-ն է զինաթափել Ազգալդյանին Վարդենիսում»:
Հիշեցնենք, որ Սարգիս Հացպանյանը պատմել էր, որ «ՀՀԿ-ն է զինաթափել Ազգալդյանին Վարդենիսում: Ուղարկեցին իրենց կոմիսարին, որը հայտնի քաղաքական գործիչ է, թող ինքը դա բարձրաձայնի, անուն չեմ տալու: Եկան՝ զենքերը հավաքելու, որովհետեւ Վազգեն Սարգսյանը որոշել էր՝ ոչ մեկը անկախ միավոր չի լինելու: Վազգեն Սարգսյանն է կանխել Ազգալդյանի «Ազատագրական բանակի» համար նախատեսված զենքի՝ Երեւանից Շահումյան եւ Մարտակերտ տեղափոխումը»:
Aravot.am-ը Արցախյան ազատամարտի մասնակից, ծնունդով Վարդենիսից, ՀՀԿ-ական Ռուբեն Թադեւոսյանից հետաքրքրվեց՝ ինչ տեղեկություններ ինքն ունի Հացպանյանի հայտնածից, ի պատասխան՝ պարոն Թադեւոսյանն ասաց. «Այդ տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում: Ես՝ որպես ջոկատի հրամանատար, այդ տարիներին ազատամարտին մասնակցել եմ ու հստակ տեղյակ եմ, որ զինաթափման այդ տիպի հիմնավորումներ տեղի չեն ունեցել»:
Հիշեցնենք, որ մինչեւ 1990 թվականը, Ռուբեն Թադեւոսյանը եղել է «Թումանյան» ռազմականացված ջոկատի հրամանատար:
Պարոն Թադեւոսյանը խոստացավ խնդրին ծանոթանալ ու ավելի ուշ ավելի համակողմանի խոսել այս հարցի շուրջ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Տեսնենք է՞լ ինչ սուտ կասի օդ կրակող, հակակարկտային ծառայության «Թումանյան» ռազմականացված ջոկատի հրամանատար (1987-1990թթ.) բասարգեչարցի Թադեւոսյան Ռուբոն:
1990 թվականին, Լեւոն Տեր-Պետրոսյանի հրամանի հիման վրա, Վազգեն Սարգսյանի պահանջով, ՀԱԲ-ի Ռազմիկը լուծարեց ՀԱԲ-ը, մի քիչ «նստեց», հետո ՀՀշներից ստացավ մայորի ուսադիրներ եւ գնաց Նոյեմբերյան:
Պարույր Հայրիկյանի վերադառնալուց հետո ԱԻՄ-ի բանակը տրոհվեց, Նավասարդյան Աշոտը բացեց Հանրապետական կուսակցությանը, Պարույր Հայրիկյանը ԱԻՄ-ով հաստատվեց կոմպոզիտորների տանը… դառան ապատգամավոր:
Իսկ Ազգալդյանը չկոտրվեց եւ չհրաժարվեց իր ազգանվեր գործից:
Սարգիս Հացպանյանը ճիշտ է ասում: