Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի գործով դատական նիստը այսօր արդեն 4 անգամ ընդմիջվել է: Նիստը վերսկսվեց քիչ առաջ:
Տեղից խոսելու համար դատավորը սանկցիա կիրառեց ամբաստանյալներից Արայիկ Խանդոյանի հանդեպ՝ նրան 6 ժամով հեռացնելով նիստերի դահլիճից:
«Դու ո՞վ ես, որ ինձ ասես»,- բղավեց Արայիկ Խանդոյանը:
Նիստը կրկին ընդմիջվել է:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ