Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի ՊՆ ստում է, Դովեղում Կարապետյաններ չկան

Հունիս 21,2017 17:17

Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է իբր իր տարածքում հատնված հայ «hետախույզի» մասին տվյալներ եւ տեսանյութ: Նրա անուն ազգանունը մի լրատվամիջոցում Զավեն Կարապետյան, մի այլ լրատվամիջոցում Խավեր Կարապետյան է նշվում, որն իբր թե ծնվել է 1974թ.նոյեմբերի 16-ին Նոյեմբերյանի շրջանի Դովեղ գյուղում, նա ներկայանում է իբրեւ Դովեղի բնակիչ:

Դովեղի գյուղապետ Սամվել Գորգինյանն ասաց, որ իրենց գյուղում Կարապետյաններ չկան:

Մենք նայեցինք խորհրդային շրջանում տպագրված Դովեղ գյուղի հեռախոսահամարների գիրքը, ուր Կարապետյաններ չկան:

Ադրբեջանի ՊՆ-ի սարքած տեսանյութի մեջ որպես հայ հետախույզ ներկայացած, զրահաբաճկոնով մարդու ելույթը կցկտուր է, անտրամաբանական, նրա խոսքը հայերենի նման չէ:

Ուշագրավ է, որ տղամարդը իր «հայրենի» Դովեղի մասին ասում է ադրբեջանական ձեւով՝ Դովեղքենդ:

3 րոպե 41 վայրկանանոց տեսանյութում 4 տեղ երեւում է կադրերի կոպիտ մոնտաժ,  հետախույզի մասին «կինոն» շատ վատ է սարքված:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930