Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ հանրային ծառայության համակարգի բարեփոխումների ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ

Հունիս 21,2017 16:52

Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հանրապետության Նախագահի 2016թ. դեկտեմբերի 20-ի կարգադրությամբ ստեղծված՝ Հանրային ծառայության համակարգի բարեփոխումների ապահովման աշխատանքային խմբի գործունեության ընթացքը և միջանկյալ արդյունքները: Անդրադարձ է եղել հատկապես քաղաքացիական ծառայությանն առնչվող օրենքների նախագծերի նախապատրաստման վիճակին:

Աշխատանքային խմբի ղեկավար փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը Նախագահին ներկայացրել է մշակված նախագծերի հիմնական նորամուծությունները, այդ թվում՝ քաղաքացիական ծառայության լիազոր մարմնի կարգավիճակին, դրա կազմավորմանը և լիազորություններին վերաբերող հարցերը:

Խորհրդակցության ընթացքում Հանրապետության Նախագահն ընդգծել է սահմանադրական փոփոխությունների կենսագործման շրջանակներում հանրային ծառայության համակարգի բարեփոխման և դրա արդյունավետության բարձրացման կարևորությունը:

Ներկայացված նախագծերով առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ քննարկման արդյունքում աշխատանքային խմբի ղեկավարին տրվել են մի շարք հանձնարարականներ՝ հաշվի առնելով խորհրդակցության ժամանակ ձևավորված մոտեցումներն ու հնչած առաջարկությունները:

Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930