Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 29 հոդվածի 2-րդ մասով և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 52 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով` Երևանի քաղաքապետի որոշումներով նշանակվել են մայրաքաղաքի 12 վարչական շրջանների ղեկավարները.
Աջափնյակ վարչական շրջան – Արտավազդ Սարգսյան,
Ավան վարչական շրջան – Մանվել Ջավադյան,
Արաբկիր վարչական շրջան – Հովհաննես Վարդանյան,
Դավթաշեն վարչական շրջան – Ռուսլան Բաղդասարյան,
Էրեբունի վարչական շրջան – Դավիթ Գրիգորյան,
Կենտրոն վարչական շրջան – Արա Սադոյան,
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան – Արտակ Ալեքսանյան,
Նոր Նորք վարչական շրջան – Արմեն Ուլիխանյան,
Նորք-Մարաշ վարչական շրջան – Վաղինակ Մկրտչյան,
Նուբարաշեն վարչական շրջան – Արթուր Կիրակոսյան,
Շենգավիթ վարչական շրջան – Արմեն Սարգսյան,
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան – Արտակ Հանիսյան:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն