Լրահոս
Օրվա լրահոսը

«Ապրիլյան պատերազմից հետո կանխարգելվեց դիվերսիոն գործընթացը». քաղաքագետ

Հունիս 21,2017 16:31

Քաղաքագետ Արմեն Գրիգորյանի դիտարկմամբ, հայկական կողմը կանխարգելել է ապրիլյան պատերազմի կրկնությունը՝ սահմանին տեսախցիկներ տեղադրելով:

«2011 թվականին Կազանի ձախողումից հետո Ադրբեջանը գնաց ռազմական բյուջեի ավելացմանը, 2011-ին 2,3 միլիարդ դոլար էր, հաջորդ տարի այն դարձրեց 2,6 միլիարդ դոլար… ռազմական բյուջեն վերջին տարիներին հասցրել է երեք միլիարդից ավելի: Ադրբեջանը գնում է ավելի շատ լարվածությունը պահելու ճանապարհով ու կշարունակի այդ ճանապարհով լարվածություն պահել: Երբ ադրբեջանական կողմը սկսեց դիվերսիոն գործողություններն ակտիվացնել, մենք պաշտպանական համակարգը որոշակի չափով փոխեցինք, ադրբեջանցիներն իրենց տակտիկան փոխեցին, հարձակումներն այլ ձեւերով իրականացրին, բայց ապրիլյան պատերազմից հետո տեղադրվեցին տեսախցիկներ, որոնք, կարելի է ասել, կանխարգելեցին դիվերսիոն գործընթացը, ադրբեջանական կողմը վերջերս սկսել է հեռվից կրակել»,- այսօր «Բլից ինֆո» ակումբում ասաց քաղաքագետը:

Նրա համոզմամբ, ապրիլյան սցենարը կանխարգելվել է, հակառակորդի կողմից հանկարծակի հարձակման հավանականությունը շատ քիչ է. «Ամբողջ սահմանով տեղակայված տեսախցիկները կարողանում են բացահայտել ադրբեջանական զորքերի տեղաշարժը: Որոշակի չափով մնում է լայնածավալ գործողությունները, բայց երկու կողմերն էլ ռազմական այնքան տեխնիկա ու ռազմամթերք ունեն, որ երկու կողմերն էլ մեծ կորուստներ կկրեն: Ադրբեջանը կշարունակի իր մարտավարությունը փոխելով՝ զոհեր պատճառել, ռազմաճակատի առաջին գծում զոհեր ապահովել ու այդկերպ ճնշել հայկական կողմին»:

Քաղաքագետը նաեւ նկատեց, որ միջազգային հանրության ազդեցությունը ղարաբաղյան կոնֆլիկտի վրա շատ թույլ է. «Ադրբեջանը հստակ պահանջ ունի ու ձեւակերպում է տարածքային ամբողջականության տեսանկյունից»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930