Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՄՊՊՀ հանձնաժողովը որոշմամբ արգելել է ամերիկյան «Մայքրոսոֆթ» ընկերության չարտոնագրված ծրագրերի վաճառքը Հայաստանում

Հունիս 21,2017 16:27

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի և ՀՀ-ում ԱՄՆ-ի առևտրի պալատի համատեղ կազմակերպված քննարկման ժամանակ այսօր ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանն անդրադարձավ նաև ամերիկյան «Մայքրոսոֆթ» կորպորացիայի գործին՝ տեղեկացնելով, որ Հանձնաժողովը դիմում-բողոք է ստացել   կորպորացիայի ՀՀ –ում լիազոր ներկայացուցիչը հանդիսացող «ԲԻ ԷՍ ԷՅ»  ընկերության կողմից: Ընկերությունը հայտնել է, որ ինչպես աշխարհի բոլոր երկրներում, այնպես էլ Հայաստանում, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար ընկերություններից մեկի՝ «Մայքրոսոֆթի» շահերի և հեղինակային իրավունքների պաշտպանությամբ հանդես է գալիս իրենց ընկերությունը: Ըստ դիմում-բողոքի, հանրապետությունում համակարգիչների վերավաճառքով զբաղվող ընկերություններում կատարված գաղտնի ստուգումների և մոնիթորինգի արդյունքում պարզվել է, որ տասնյակ ընկերություններ գնորդներին վաճառում են «Մայքրոսոֆթի»  կողմից մշակված ծրագրերի չարտոնագրված, այլ կերպ ասած՝ հենային տարբերակները:

Հանձնաժողովի կողմից հարուցված վարչական վարույթի շրջանակներում բացահայտվել են տասնյակ դեպքեր, երբ, իսկապես մի շարք ընկերություններ գնորդներին վաճառել են «Մայքրոսոֆթի»  չարտոնագրված տարբերակները: Հանձնաժողովի դիտարկմամբ, նման գործունեությունը կարող է առաջին հերթին վնաս պատճառել սպառողին, որոնք կրում են չարտոնագրված ապրանք ձեռք բերելու ռիսկը, և, բացի այդ, այն նաև կարող է լուրջ խնդիր առաջացնել տվյալ շուկայում օրինական գործունեություն իրականացնող տնտեսվարողների համար՝ վնասելով նրանց շահերին: Հետևապես, համակարգչային տեխնիկայի վաճառքով և սպասարկմամբ զբաղվող մի շարք ընկերությունների գործունեությունը դիտարկվել է որպես անբարեխիղճ մրցակցության դրսևորում, ինչի համար օրենքով սահմանված կարգով վերջիններս ենթարկվել են պատասխանատվության:

Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930