Լրահոս
Օրվա լրահոսը

«Սասնա ծռերից» Վարուժան Ավետիսյանը եւս հեռացվեց նիստերի դահլիճից (Տեսանյութ)

Հունիս 21,2017 16:17

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի գործով դատավարության ընթացքում այսօր ամբաստանյալներից Գագիկ Եղիազարյանի փաստաբան Տիգրան Եգորյանը առանց դատավորին նախազգուշացնելու հեռացել էր նիստերի դահլիճից, պատճառաբանելով, որ առանց իր պաշտպանյալի նպատակահարմար չի գտնում մասնակցել նիստերին:

Քիչ առաջ դատավոր Արտուշ Գաբրիելյանը հրապարակեց որոշումը, համաձայն որի՝ փաստաբան Տիգրան Եգորյանը  պետք է ենթարկվի պատասխանատվության՝ ՀՀ փաստաբանների պալատի կողմից:

Այնուհետեւ տեղից խոսելու համար դատական նիստերի դահլիճից հեռացվեց ամբաստանյալներից Վարուժան Ավետիսյանը: Նա բացականչել էր. «Ես ապստամբության կոչ եմ անում, ժողովուրդ ջան, զենք վերցրեք Սերժիկին ու իր բանդան ֆիզիկապես ոչնչացրեք»:

Այս միջադեպը կրկին առաջացրեց «Սասնա ծռերի»  հարազատների եւ համակիրների դժգոհությունը: Նիստը՝ արդեն չորրորդ անգամ, հետաձգվեց 1 ժամով:

Վարուժան Ավետիսյանի շահերի պաշտպան, փաստաբան Մուշեղ Շուշանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ  առանց իր պաշտպանյալի ինքը չի մասնակցելու նիստերին: Նաեւ նշեց, որ իր ենթադրությամբ՝ դատավորը որոշակի ցուցումներ եւ հրամաններ ստանալու կարիք ունի, այդ պատճառով էլ անընդհատ ընդմիջում է նիստը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930