Հունիսի 26-30-ը կայանալիք Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանում, առաջին իսկ լիագումար նիստի մեկնարկին ակնկալվում է, որ ԵԽԽՎ պատգամավորներն առաջին անգամ իմպիչմենթ կհայտարարեն վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտին, եթե վերջինս սեփական կամքով հրաժարական չներկայացնի:
«Պեդրո Ագրամունտն իր պաշտոնանկության գործընթացին ընդդիմանում է բոլոր հնարավոր եղանակներով` նույնիսկ վիճարկելով Էթիկայի հանձնաժողովի որոշումը»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում պատասխանելով Aravot.am-ի հարցին, ասաց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը:
«Հայկական պատվիրակությունն այս հարցում բազմաթիվ անգամ իր դիրքորոշումն արտահայտել է և որևէ փոփոխություն չկա»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:
Հարց հնչեց`նախորդ պատվիրակության ձախողումներից հետո, մեր պատվիրակության աշխատանքում վերանայումներ լինելո՞ւ են: Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ հայկական պատվիրակության մարտավարությունը դեռ քննարկվելու է. որոշ մոտեցումներ կփոխվեն, որոշները կմնան նույնը:
Մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ