Լրահոս
Օրվա լրահոսը

«Սասնա ծռերի» գործով դատավարությունը երրորդ անգամ ընդմիջվեց

Հունիս 21,2017 15:44

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի գործով դատավարությունը արդեն երկրորդ անգամ ընդմիջվել էր մեկական ժամով:

Քիչ առաջ նիստը վերսկսվեց, որի ընթացքում դատավոր Արտուշ Գաբրիելյանը ընթերցեց մեղադրյալներից Գագիկ Եղիազարյանի պաշտպան Տիգրան Եգորյանի գրությունը, համաձայն որի՝ Եգորյանը անհնար է դիտարկում առանց իր պաշտպանյալ Գագիկ Եղիազարյանի նիստերին մասնակցելը: Հիշեցնենք, որ Գագիկ Եղիազարյանին դատավորը տեղից խոսելու համար հեռացրեց նիստերի դահլիճից 6 ժամով:

Դատավորը պարզաբանեց՝ փաստաբանը իրավունք չունի դահլիճը լքել առանց դատավորի թույլտվության: Արտուշ Գաբրիելյանը այդ քայլը դիտեց որպես անհարգալից վերաբերմունք դատարանի հանդեպ եւ որոշեց հեռանալ խորհրդակցական սենյակ՝ դատական ակտ կայացնելու:

Նիստը ընդմիջվեց արդեն երրորդ անգամ, այս անգամ՝ 30 րոպեով, ինչը կրկին առաջացրեց մեղադրյալների հարազատների եւ համակիրների զայրույթը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930