Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Կարապետյանը՝ ընտրակաշառքի մասին (Տեսանյութ)

Հունիս 21,2017 13:19

«Խնդրում եմ անկեղծորեն պատասխանել՝ ընտրակաշառքը, որպես ազդեցության գործոն ճանաչում, ընդունո՞ւմ եք խորհրդարանական եւ Երեւանի ավագանու ընտրություններում»,- այսօր ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ «Ելքի» պատգամավոր Արտակ Զեյնալյանն այս հարցն ուղղեց վարչապետ Կարեն Կարապետյանին:

Վարչապետը պատասխանեց. «Գիտեք ոնց, մենք պետք է մշակույթ ձեւավորենք, որ խոսենք փաստերով եւ ես, որպես վարչապետ չմիջամտեմ, այն դաշտը, որը օրենքի դաշտն է, իրավապահ մարմիններինն է: Քաղաքական առումով ընտրակաշառքին վերաբերվում եմ վատ: Փաստեր եղել են թե չէ՝ ես դրա գնահատականը ուղղակի ինստրումենտ չունեմ, ելակետ չունեմ գնահատելու»:

Նա հորդորեց, որ եթե փաստեր կան, ուղարկեք համապատասխան ատյաններ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930