Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ-ում վթարի ենթարկված ավտոբուսները ապօրինի են եղել

Հունիս 21,2017 13:11

«Հորդորում եմ` ժողովրդին ուղղորդեք, որ օգտվեն միայն կանոնավոր ուղևորափոխադրումներից»,- սա ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի հորդորն է`ուղղված ՀՀ քաղաքացիներին:

Այսօր խորհրդարանում լրագրողները նախարարից հետաքրքրվեցին վերջին շրջանում ՌԴ-ում վթարի ենթարկված ավտոբուսներից: Նախարարն ասաց, որ դրանք ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ են եղել:

Միաժամանակ, նա վստահեցրեց, որ տեսչությունը ստուգումներ է իրականացնում սահմանին, տոմսերի վաճառքի կետերում: Լրագրողներից մեկի տարակուսանքին`այդ դեպքում ինչպե՞ս են անցնում այդ ավտոբուսները, Վահան Մարտիրոսյանը պատասխանեց, որ իրենց իրավասության մեջ չէ սահմանին ունենալ տրանսպորտային տեսչություն, այն միայն ժամանակ առ ժամանակ է գնում սահման և ստուգումներ իրականացնում:

Նախարարն ասաց, որ պետք է ներդրվի էլեկտրոնային համակարգ, որի արդյունքում վերահսկողությունը կմեծանա` ոստիկանության և մաքսավորների հետ կապի հաստատմամբ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930