Լրահոս
Օրվա լրահոսը

19.7 մլրդ դրամի ուղղակի ներդրումները «հոսել են մեր երկիր» (Տեսանյութ)

Հունիս 21,2017 12:51

«Ամեն դեպքում, առաջին եռամսյակում օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ ներհոսքի մասով ունեցել ենք զգալի աճ` շուրջ 30%` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը`անդրադառնալով ներդրումային ծագրերին:

Հիշեցնենք, վարչապետ Կարեն Կարապետյանը նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել էր 3,2 միլիարդ ներդրումների մասին, որից 850 միլիոնը նախատեսվում էր ընթացիկ տարում:

Նախարարը կարծում է, որ վարչապետի խոստման որոշակի մաս կատարվել է եւ 19.7 մլրդ դրամի ուղղակի ներդրումները «հոսել են մեր երկիր»:

Պատասխանելով կառավարության ծրագրում ամրագրված ցածր ցուցանիշներին եւ վերլուծությունների բացակայությանը վերաբերվող հարցերին, Վարդան Արամյանն ասաց. «Մենք կատարել ենք տնային աշխատանք, կատարել ենք վերլուծություն մակրոմակարդակում: Հաշվի ենք առել համաշխարհային տենդենցները, հաշվի ենք առել մեր պոտենցիալը, հաշվի են առել բազմաթիվ ցուցանիշներ, ներդումային ցուցանիշը, արտահանում/ՀՆԱ ցուցանիշը և գնահատել ենք մեր գործողությունների արդյունքը, եթե մեր ծրագիրն իրագործենք»:

Վարդան Արամյանը մանրամասնում է`միջազգային կառույցների կողմից Հայաստանի այսօրվա գնահատված տնտեսական աճի ներուժը 3-4% է: Եթե կառավարությունն իր առջև դնում է միջինը 5% տնտեսական ցուցանիշ, դա նշանակում է, որ պետք է շատ ճիշտ գնահատել ստարտային իրավիճակները. «Հետևաբար, միջինում 5 տարվա ընթացքում դա չի նշանակում, որ ֆիքսելու ենք 5%, մի տարի կարող է լինել 4.7%, մյուս տարի ավելի շատ, միջինում ձգտելու ենք 5% ցուցանիշն ապահովենք: Պետք է նաև հաշվի առնենք, որ տարեցտարի 5% աճը նախորդ 5%-ի վրա ապահովելն արդեն տնտեսական լուրջ ձեռքբերում է: Եթե նայեք տնտեսական զարգացումները, ընդ որում` շատ կարևոր է, որ հասկանանք, թե համաշխարհային տնտեսությունը որտեղ է գտնվում և այդ համատեքստում Հայաստանն ուր է գնում: Պարզ ասած, մենք կառավարության ծրագրում դրել ենք այն մոտեցումը, որ ջանքեր ենք գործադրելու, որպեսզի համաշխարհային տնտեսությունից, կամ մեզ հետ առևտուր անող տնտեսություններից շատ ավելի բարձր աճի տեմպեր ունենանք»:

Լրագրողներից մեկի հիշեցմանը, որ Տիգրան Սարգսյանի կառավարությունը 7% աճ էր հայտարարել, բայց 3%-ն էլ չանցավ, նախարարն արձագանքեց` ռիսկեր միշտ էլ կան, ՌԴ-Արևմուտք տնտեսական պատերազմի մեկնարկը 2013-ին ոչ ոք չէր կարող կանխատեսել:

Մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930