Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի գործով դատական նիստը դեռ չի մեկնարկել: Դատարանի դարպասներից այնկողմ հավաքված են մեղադրյալների բարեկամներն ու համակիրները, որոնք դժգոհում են, որ նիստերի դահլիճը փոքր է եւ իրենց ոստիկանները ներս չեն թողնում:
Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը փորձում է հանդարտեցնել նրանց, սակայն հավաքվածները բղավում են եւ ոստիկաններին մեղադրում իրենց շահերը չպաշտպանելու մեջ: Վալերի Օսիպյանը նրանց կոչ արեց ոստիկաններին չթիրախավորել, քանի որ դա հնացած տեխնոլոգիա է:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ