Տոկիոյում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանն այսօր առաջին մեդալն ունեցավ:
Աղջիկների 75 կգ քաշային կարգում Սոնա Պողոսյանը երկամարտի 223 կգ արդյունքով բրոնզե մեդալ նվաճեց: Հայ մարզուհին պարգեւատրման արարողության ժամանակ մեկ անգամ էլ բարձրացավ պատվո պատվանդանի երկրորդ աստիճան՝ հրում վարժությունում փոքր արծաթե մեդալ նվաճելու համար (125 կգ):
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ