Պրոֆեսիոնալ Կ1 ֆեդերացիայի մարզիկները ֆեդերացիայի նախագահ Նարեկ Հակոբյանի և փոխնախագահ Նաիրի Հակոբյանի գլխավորությամբ մասնակցեցին Muay Thai-ի Կովկասի գավաթի առաջնությանը, որը կազմակերպվել էր Հայաստանի Muay Thai Ֆեդերացիայի կողմից Ֆեդերացիայի նախագահ Արամ Աբրահամյանի գլխավորությամբ։
«Առավոտի» հետ զրույցում Պրոֆեսիոնալ Կ1 ֆեդերացիայի նախագահ Նարեկ Հակոբյանը «Դինամո» մարզադահլիճից տեղեկացրեց, որ մեր մարզիկները վաստակեցին 1 ոսկյա և 2 արծաթե մեդալներ։