Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարության «հավակնոտ ծրագրում» հստակ գրված է, որ նվազագույն աշխատավարձ ստացող մեր համաքաղաքացիների գնողունակությունը չի աճելու. «Հայկական ժամանակ»

Հունիս 21,2017 12:12

Կառավարության նպատակադրումներում կա մի այսպիսի կետ. «զբաղվածության աճի եւ արժանապատիվ աշխատանքի վարձատրության օպտիմալ զուգակցմամբ՝ անվանական նվազագույն աշխատավարձի 25 տոկոս աճի ապահովում…»։ Խոսքը, անշուշտ, ոչ թե ընդհանրապես աշխատավարձի բարձրացման մասին է, այլ նվազագույն աշխատավարձի, որը սահմանվում է օրենքով։ Հիմա դա կազմում է 55 հազար դրամ եւ գործատուն աշխատանքի ընդունելով քաղաքացուն, չի կարող դրանից պակաս աշխատավարձ նշանակել։ Հիմա կառավարությունն ասում է, որ այդ ցուցանիշը 5 տարվա ընթացքում կբարձրանա 25 տոկոսով, այսինքն` 2022 թվականին կկազմի 68-69 հազար դրամ։

ՀՀ պետական բյուջեով սահմանված է, որ տարեկան Հայաստանում գնաճը պետք է լինի միջինը 4 տոկոս՝ 2.5– 5.5 տոկոսի միջակայքում։ Սա կհանգեցնի նրան, որ 5 տարի անց ապրանքները կթանկանան միջինը էլի մոտավորապես 25 տոկոսով։ Իսկ դա նշանակում է, որ կառավարության «հավակնոտ ծրագրում» հստակ գրված է, որ նվազագույն աշխատավարձ ստացող մեր համաքաղաքացիների գնողունակությունը չի աճելու։ Չի աճելու եւ վերջ։ Հենց այդպես հավակնոտ էլ ասում է կառավարությունը՝ չի աճելու։

Սա, իհարկե, վերաբերվում է միայն նվազագույն աշխատավարձին, բայց եթե նման միտում է դրված ծրագրում, ապա դա կարելի է նաեւ տարածել ընդհանրապես, Հայաստանում միջին անվանական աշխատավարձի վրա։ Այսինքն` կառավարությունը, նախատեսելով արտահանման ու ներդրումների մեծ աճեր, 20 հատ ռազմավարություն եւ այլն, կանխատեսում է, որ իր գործունեության արդյունքում մարդկանց գնողունակությունը չի աճելու։

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930