Լրահոս
Օրվա լրահոսը

Թեժ իրավիճակ՝ Սասնա ծռերի գործով նիստից առաջ. փաստաբաններից 3-ը լքեցին դատարանը (ֆոտոշարք եւ տեսանյութ)

Հունիս 21,2017 11:52

Մոտ 40 րոպե է՝ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կարգադրիչները զննում են Սասնա ծռերից 14-ի գործով նիստին ներկա գտնվել ցանկացողներին, նոր ներս թողնում նիստերի դահլիճ:

Դատարանի մուտքի մոտ Սասնա ծռերի համակիրների եւ ոստիկանների միջեւ պարբերաբար վիճաբանություններ են ծագում:

Մարդիկ դժգոհում են, որ իրենց սպասեցնում են, ներս չեն թողնում:

Դատարանում էլ դահլիճ մտնելուց առաջ կարգադրիչները ցանկացան զննել փաստաբաններից Տիգրան Հայրապետյանին: Նա ասաց, որ դա իրականում զննություն չէ, այլ խուզարկություն, ապա ասաց, որ նման պարագայում նիստին չի մասնակցելու ու հեռացավ:

Ապա նույնը կրկնվեց փաստաբաններ Երվանդ Վարոսյանի եւ Արայիկ Պապիկյանի դեպքում: Նրանք էլ պնդեցին, որ պայուսակները ցանկանում են խուզարկել եւ չբացեցին դրանք:

Վարոսյանն ու Պապիկյանն էլ դուրս եկան դատարանից:

Նիստը սկսվել է քիչ առաջ, դահլիճում այլեւս տեղ չկա, սակայն դրսում Սասնա ծռերի կողմնակիցները սպասում են: Վալերի Օսիպյանը փորձում է հանդարտեցնել իրավիճակը:

Մանրամասն ՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930