Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքից բեթար ա էդ կարկուտը». Սեյրան Սարոյանը վարչապետին խնդրում է թնդանոթներ բերել՝ կարկուտը ցրելու համար (Տեսանյութ)

Հունիս 21,2017 11:37

Ինչպես տեղեկացրել ենք, վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Ազգային ժողովում ներկայացրեց ՀՀ կառավարության ծրագիրը 2017-2022 թթ համար:

ՀՀԿ պատգամավոր Սեյրան Սարոյանը վարչապետին հարց ուղղեց: Նա նախ շնորհակալություն հայտնեց Կարեն Կարապետյանին՝ մանրակրկիտ ներկայացնելու համար, թե մեր պետությունը ոնց պետք է զարգանա. «Ես մի հատ հարց ունեմ, խնդրանք: Տեսաք Էջմիածնում մեր կարկուտն ինչ արեց, մոտ 11 գյուղի համայնքներ, Էջմիածին քաղաքում, որտեղ սեփականաշնորհած հողեր ունենք, ուղղակի ավիրեց սաղ: Ամեն ինչից զրկվան էդ գյուղերը»:

Նա խնդրեց օգնել, որ գյուղացուն այս վիճակից հանեն. «Կթողի կեթա ռուսաստաններ: Բանկերը գիտեք ինչ վիճակում են, էլ իրար վկա էլ չկա, որ վկա կանգնեն, թազա վարկ վերցնեն, սաղ գյուղ իրար վկա են: Էդ վկան էլ նոր ենք իմացել, որ մեկը մեկին պիտի երաշխավորի, որ մեր բանկերը փող տան: Վկա չունենք գյուղերում, փող չունենք, կարկուտն էլ եկավ, ավիրեց: Էտի թուրքից բեթար ա էդ կարկուտը: Հիմա թուրքի դեմ կարում ենք պայքարենք, կարկուտի դեմ չենք կարում: Ինչ անենք, պտի օգնենք ժողովրդին, կամ էլ մտածենք ուժեղ թնդանոթներ դնենք, որ կարկուտը ցրենք: Թե չէ ամեն տարի էդ նույն գյուղերը նույն աղետի մեջ են: Ոնց որ էթանք կռիվ, ավտոմատի տեղը պիստալետ վերցենք ձեռներս»:

Սեյրան Սարոյանը վկայակոչեց գյուղնախարարի խոսքերը ու զգուշացրեց. «Ասում ա՝ կարող ա սառցնենք, կարող ա տանք, կարող ա՝ չէ: Կմեռնեն սաղ: Ինչքան ինֆարկտ եղավ՝ գյուղնախարարն ա պատասխան տալու էդ ժողովրդի համար, գյուղացու վիճակն էն չի»:

Վարչապետը պատասխանեց, որ երեկ խորհրդակցություն է եղել եւ վաղը կհայտարարեն այն օգնությունը, որը տրամադրելու են գյուղացուն: Վարչապետը վստահ է, իրենց առաջարկածն ընդունելու է լինելու քաղաքացու համար: Հակակարկտային համակարգը կառավարությունը մտադիր է հրթիռայինի փոխել, որի արդյունավետությունը ավելի բարձր է: Գյուղոլորտում ցանցային համակարգ են մտադիր ներդնել ու այդ համակարգին անցնելու դեպքում վարկի մեծ մասը ֆինանսավորելու է պետությունը:

Սեյրան Սարոյանն արձագանքեց՝ ասելով, որ գիտի՝ ժողովուրդը իրենց, վարչապետին եւ Սերժ Սարգսյանին վստահել է, ձայն է տվել ու պիտի ժողովրդի կողքին լինեն. «Հաստատ հուսախաբ չեն լինի, մեր ժողովուրդը գոհ կմնա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930