«Օգնություն տալ չի նշանակում անընդհատ դիտողություն անել եւ մեր քաղաքական խնդիրներին միջամտել: Դիտողությունները մենք ընդունում ենք, քննարկում ենք եւ որեւէ անգամ չենք ասել, որ ամեն ինչ կատարյալ է: Մենք աշխատում ենք», – խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` պատասխանելով ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկու շարունակվող քննադատություններին:
Միաժամանակ, Վահրամ Բաղդասարյանը հավաստիացրեց` Պյոտր Սվիտալսկու հայտարարությունները չեն ազդի ՀՀ-ԵՄ հարաբերությունների վրա:
Նա չի հասկանում`ինչպե՞ս կարող է պարոն դեսպանը չնկատել «այս ընտրական պրոցեսի աճը մյուսների համեմատ»: Ամեն դեպքում, նկատում է. «Հայտարարությունների տարբեր ոճեր կան, կարող են անհանգստություն հայտնել, բայց այնպիսի քննադատություններ հնչեցնել, ինչպես օրինակ, ԿԸՀ գործառույթների հետ կապված չի կարելի»: Հենց նման դիտարկումներն են ՀՀԿ-ականներին տեղիք տվել ասելու, որ դեսպանը միջամտում է ՀՀ ներքին գործերին:
Այլ մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ