Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Գորգիսյան. «Վարչապետի առաջին գործը պետք է լիներ առնվազն խորհրդարանական խմբակցությունների հետ կառավարության ծրագիրը քննարկելը». «Հրապարակ»

Հունիս 21,2017 10:32

Վարչապետ Կարեն Կարապետյանը չի ցանկացել երեկ առանձին հանդիպում կազմակերպել ընդդիմադիր «Ելք» խմբակցության հետ։ Առաջարկել է «Ելք»-ին «Ծառուկյան դաշինք» խմբակցության հետ միասին հանդիպել՝ պատճառաբանելով, որ ժամանակ չունի, սակայն «Ելք»-ից մերժել են:

«Ելք» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը հիշեցնում է, որ նախորդ վարչապետերն իրենց գործունեության ծրագրերը քննարկել են անգամ արտախորհրդարանական ուժերի հետ։ «Եթե վարչապետն իրոք կարեւորում է այդ ծրագիրը, եւ մենք էլ անցնում ենք խորհրդարանական մոդելին, ապա վարչապետի առաջին գործը պետք է լիներ առնվազն խորհրդարանական խմբակցությունների հետ կառավարության ծրագիրը քննարկելը։ Նույնիսկ հակակոռուպցիոն հանձնաժողովի մասին նախագծի հեղինակն առանձին-առանձին հանդիպեց խմբակցությունների հետ, քննարկեց, դիտողություններն ընդունեց»,- ասաց Գորգիսյանը՝ նկատի ունենալով Արփինե Հովհաննիսյանին։

Կառավարության ղեկավարի՝ ժամանակի սղության փաստարկին «Ելք»-ն էլ իր հակափաստարկն ունի. «Կներեք, եթե ժամանակ չկա, ուրեմն ինքն էլ թող վարչապետ չաշխատի, այլապես ինքն իր գործը լավ չի անում»։

Վաչե Գաբրիելյանի հետ հանդիպման մերժման առիթով էլ «Ելք» խմբակցության պատգամավորը նկատեց. «Վաչե Գաբրիելյանը ոչ տնտեսական քաղաքականության, ոչ էլ ուրիշ բանի պատասխանատուն չէ, ի պաշտոնե վարչապետը պետք է քննարկի»։

Ընդդիմադիր պատգամավորը կառավարության 2017-2022 թթ. ծրագիրը համառոտ բնորոշեց «վերացական, բարի կամքերի արտահայտություն»։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930