Ձայնի կորստի ժամանակ բնաբույժները հաճախ խորհուրդ են տալիս օգտագործել անիսոնի սերմերից պատրաստված ջրաթուրմ: Էմալապատ ամանի մեջ լցնել 1 բաժակ ջուր եւ կես բաժակ անիսոնի սերմ: Տաքացնել 15 րոպե, թողնել սառչի, քամել եւ ավելացնել մեղր: Խառնել եւ նորից տաքացնել, վերցնել կրակից եւ ավելացնել 1 ճաշի գդալ կոնյակ: Ընդունել ճաշի գդալով ամեն կես ժամը մեկ: Այս մեթոդով հնարավոր է ձայնի կորուստը վերականգնել 1 օրում:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ օրաթերթ»
20.06.2017