Քիչ առաջ Գեորգի Վանյանը մեզ հայտնեց, որ Թեքալիի «Արագ արձագանքման խմբի» ադրբեջանցի ներկայացուցիչներից ինքը տեղեկատվություն է ստացել, որ Ադրբեջանի Ղազախի շրջանի Քեմեռլի գյուղում է հայտնվել մոտ 50 տարեկան հայաստանցի մի տղամարդ:
Թեքալիի «Արագ արձագանքման խմբի» անդամ, Ղազախ քաղաքի հիվանդանոցի շտապ օգնության ծառայության բժիշկ Խամիս Մասիմովը մոտ մեկ ժամ առաջ Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Այսօր 2 ժամ առաջ Հայաստանի 50-ամյա քաղաքացին Քեմեռլի գյուղի շրջանում սահմանն անցել է: Հանգամանքները ճշտվում են»:
Մենք զանգահարեցինք Քեմեռլի գյուղի հետ սահման ունեցող Նոյեմբերյանի գյուղերի ղեկավարների հետ, որոնք հերքեցին,թե իրենց գյուղերից տղամարդ է անհետացել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ