Ջերմուկ առողջարանային քաղաքում վաղը մեկնարկում է գրոսմայստեր Կարեն Ասրյանի 10-րդ հուշամրցաշարը:
Մասնակցելու հայտ ներկայացրել է 90 շախմատիստ, որոնցից 23-ը՝ գրոսմայստեր: Հայաստանը ներկայացնում է մեր լավագույն շախմատիստների մեծ մասը, որոնք մասնակցում էին օրերս կայացած Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությանը: Նրանց է միացել նաեւ Հայաստանի կանանց առաջատար Էլինա Դանիելյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ